Рубрика: Պատումներ

Բյուրական

Բլեյան կրթական բաց ցանցի հանդիպում-պարապմունք՝

Рубрика: Տոներ, Առավոտյան պարապմունք

Զատկի տոնին ընդառաջ

Այսօր  երկրորդ դասարանի մեր սիրելի սովորողներն առավոտյան ընդհանուր պարապմունք անցկացրին դպրոցի կանաչ բարձունքում, ապա Զատկի տոնին ընդառաջ՝ ցանեցին ցորեն: Միասին կհետևենք աճին:

 

Рубрика: Պատումներ

Օրապատում

Այսօր վերապատրաստման նպատակով այցելեցինք Մխիթար Սեբաստացի կրթահամամիր։ Ընկեր Լիլիթի դասարանի հետ մասնակցեցինք առավոտյան երաժշտական ընդհանուր պարապմունքին։Մեզ շատ դուր եկավ նրանց միասնականությունը,ջերմ ու հաճելի մթնոլորտը։ Ականատես եղանք մայրենիի՝ոչ ավանդական մեթոդով կազմակերպված դասին։ Այցելեցինք ջերմոց-լաբորատորիա, իմացանք մի քանի բույսերի բուժիչ և օգտակար հատկություններ,բազմացման  մի քանիտարբերակներ,գաղտնիքներ։Ինչպես  նաև իմացանք,թե ինչպես կարող ենք արմատակալած բույսը թաղարից թաղար տեղափոխել։Դրանից հետո գնացինք կարի արհեստանոց և երեխաների հետ մասնակցեցինք   ընկեր  Մերիի դասընթացին և իմացանք ,թե ինչ է բատիկան։Սուրճի սեղանի շուրջ զրուցեցինք ընկեր Նաիրայի և ընկեր Լիլիթի հետ։  Օրվա ավարտին մասնակցեցինք համերգասրահում կայացած գեղեցիկ միջոցառմանը։Այնուհետև դրական լիցքերով, լավ տպավորություններով և բարձր տրամադրությամբ վերադարձանք տուն։